Bioengineering հանդեսի տվյալների համաձայն, հույն գիտնականները պորտալարային արյունից ստացված ֆիբրինային գելի հետ կապված հետազոտություններ են իրականացրել, որոնք հաստատել են վերքերի ապաքինման արագացման և հյուսվածքների ռեգեներացիայի դրդման գելի ընդունակությունը: Ներկայում բժիշկներն աշխատում են այդ պատրաստուկի արտադրության չափանիշների մշակման վրա, որպեսզի հասանելի դառնա կլինիկական օգտագործման համար:
Ֆիբրինային գելը, որպես բնական կենսանյութ, կարելի է օգտագործել մաշկի, աճառների, ոսկրերի, վերքերի ապաքինման և դեղորայքի ներդրման համար: Այն նախկինում պատրաստում էին պերիֆերիկ /վենոզ/ արյան պլազմայից: Նոր հետազոտություններն ապացուցում են, որ գելի արտադրության ալտերնատիվ և ավելի արդյունավետ աղբյուր է պորտալարային արյունը:
Հարկ է նշել, որ պորտալարային արյունից ֆիբրինային գելի ստացումը կդառնա լրացուցիչ ապահովություն ընտանիքների համար, որոնք ծրագրում են պահել նորածին երեխայի պորտալարային արյունն` ընտանիքի կենսաբանական պահպանության համար, սակայն հավաքված արյան քանակը պետք է բավարար լինի:
Գոյություն ունեն որոշակի չափանիշներ, որոնք որոշում են պորտալարային արյան անհրաժեշտ քանակը ցողունային բջիջներ անջատելու և հետագայում դրանց տրանսպլանտացիայի կամ երկարատև պահպանման համար:
Սկզբնաղբյուր` hemafund.com